• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ֆրանսիայի Անիեր-սյուռ-Սեն քաղաքում

20 ապրիլի, 2023

Անիեր-սյուռ-Սեն (Asnières-sur-Seine) քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Անիեր-սյուռ-Սենից ընտրված պատգամավոր Ֆրանչեսկա Պասկինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամներ Ժոզիան Ֆիշերը, Թոմա Լամը, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետները, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետները, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի անդամները, ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչները։ Ոգեկոչմանը ներկա էին բազմաթիվ ֆրանսահայեր, ֆրանսիացիներ։

Ելույթներով հանդես եկան Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը։

Մասնավորապես, Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը քաղաքային իշխանությունների և բնակիչների անունից միաբանության, սատարման և քաջալերման խոսքեր հղեց լուրջ սպառնալիքներ առճակատող Հայաստանին և էթնիկ զտման նպատակով ամիսներ ի վեր ադրբեջանական շրջափակմանը դիմադրող արցախահայությանը՝ վերահաստատելով Ֆրանսիայի հարյուրավոր ՏԻՄ-երի հետ միասին Անիեր-սյուռ-Սենի կողմից ևս ընդունված բանաձևով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ արտահայտված անվերապահ բարեկամությունն ու աջակցությունը։

Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: